Աշխարհի առաջնությանն ընդառաջ ներկայացնում ենք այն ակումբների ցանկը, ովքեր ամենաշատ ներկայացուցիչն ունեն Բրազիլիայում կայանալիք առաջնությանը:

Ցանկը գլխավորում է Լոնդոնի «Չելսին», ում կազմից Աշխարհի առաջնությանը կմասնակցի 18 ֆուտբոլիստ, երկրորդ տեղում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»՝ 16 ներկայացուցչով, եռյակը եզրափակում է «Նապոլին»՝ 14 ֆուտբոլիստով:

Աշխարհի առաջնությանը 13-ական ներկայացուցիչ ունեն «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին»: «Յուվենտուսը», «Արսենալը», «Լիվերպուլն» ունեն 12-ական ներկայացուցիչ, Մադրիդի «Ատլետիկոն» 11:

«Պորտուն», «Ինտերը», «Միլանը», «Զենիթն» Աշխարհի առաջնությանը կունենան 10-ական ներկայացուցիչ, Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն՝ 8-ական:

7-ական ներկայացուցիչ կունենան «Շալկեն», «Ռոման» և «Սաութհեմփթոնը»:

ЧМ-2014