Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Ներքին Չարբախի թիվ 99 հիմնական դպրոց և ներկա գտնվել դպրոցի ավարտական տոնական միջոցառմանը:
Արթուր Աբրահամն իր հերթին անակնկալ էր պատրաստել դպրոցի համար' (նվեր, որի շնորհիվ հետագայում դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան լավ հնչողությամբ միջոցառումներ կազմակերպել):
«Ես շատ ուրախ եմ, որ Ներքին Չարբախում' աշխարհի մայրաքաղաքում, այսպիսի հիանալի մարդիկ գոյություն ունեն, յուրաքանչյուրը մի տաղանդ ունի: Ինչքան բարի մարդիկ են այստեղ հավաքվել... Ես միշտ ասել եմ, աշխարհի մայրաքաղաքը Ներքին Չարբախն է»,- շրջանավարտներին ուղղված իր ուղերձում ասաց Արթուր Աբրահամը: