Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայությանը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

«Սա պատմական դիմակայություն է: Հիանալի է, քանի որ մեկ քաղաքում կա այսպիսի հզոր ակումբ, ինչպիսին «Ռեալն» է և այնպիսի մարտական ակումբ, ինչպիսին «Ատլետիկոն է»: Այս խաղում կարևոր է ցույց չտալ մեր թույլ կողմերը: Մեր բոլոր ֆուտբոլիստները դաշտում իրենց առաջադրանքը լավ գիտեն: Ինչ վերաբերում է մրցակցի տակտիկային, ապա նման ֆուտբոլիստներով խաղի ցանկացած համակարգ վտանգավոր է»,- նշել է Սիմեոնեն: