Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, երբ նա առաջիկայում այցելի Վարշավա, գրում է Korrespondent.Net-ը։

 

Նախկին նախագահը ցանկանում է Օբամային համոզել, որ ավելի ակտիվ լինի համաշխարհային առաջնորդի դերում։

 

Բանն այն է, որ Վալենսային դժգոհություն է պատճառում Օբամայի գործելաոճը, քանի որ ԱՄՆ-ը չի կատարում գերտերության կարգավիճակում իր դերը։

 

«Աշխարհը անկազմակերպ վիճակում է, իսկ գերտերությունն իր դերը չի խաղում։ Ես հիասթափված եմ:

ԱՄՆ-ը՝ որպես համաշխարհային առաջատար, պետք է ոգեշնչի այլ պետություններին։

 

Խոսքն այն մասին չէ, որ Ամերիկան մեր փոխարեն լուծի մեր խնդիրները կամ մարտեր մղի ինչ-որ դաշտում։ Վաշինգտոնը պետք է կազմակերպի մեզ, աջակցի և ծրագրեր առաջարկի։ Այ այսպիսի առաջնորդություն է հարկավոր»,- ասել է Վալենսան։