Վրաստանում մայիսի 26-ին նշվում է Անկախության օրը: Ինչպես տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն, այդ տոնի առթիվ հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն երկրի 12 քաղաքներում: Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը հայտնել Է, որ հանդիսություններ կկայանան Թբիլիսիում, Մցխեթում, Բաթումում, Քութայիսում, Գորիում, Զուգդիդում, Փոթիում, Ամբրոլաուրիում, Թելավիում, Ախալցխայում, Օզուրգեթում եւ Ռուսթավիում: Այդ քաղաքների կենտրոնական պողոտաներում կանցկացվեն «ժողովրդական հանդիսություններ», կկազմակերպվեն տոնական ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ:

 

Այս տարի Անկախության օրը Վրաստանում զորահանդես չի անցկացվի: Միեւնույն ժամանակ ռազմական բաղադրիչը ներառված է տոնական ծրագրում: Մասնավորապես, Թբիլիսիի Ազատության հրապարակում հանդիսավոր պայմաններում կկայանա զինծառայողների երդմնատվության արարողությունը: Ռուսթավելիի պողոտայում կկազմակերպվի վրացական ռազմական արդյունաբերության նմուշների՝ զրահատեխնիկայի եւ տարատեսակ զենքի ցուցահանդես:

 

Ծրաստանի քաղաքներում տոնական միջոցառումները կավարտվեն հրավառությամբ: