Ուկրաինայի' պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր կարծիքն է հայտնել Ուկրաինայում մայիսի 25-ին անցկացված արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես հարգում եմ այն ընտրությունը, որը տեղի է ունեցել բավականին բարդ ժամանակահատվածում»,- Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների մասին հայտնել է Յանուկովիչը:
Նշենք, որ վերջին տվյալներով' ԿԸՀ-ն մշակել էր արձանագրությունների 50,26%-ը, ըստ որի առաջին տեղում է Պյոտր Պորոշենկոն, ում օգտին քվեարկել է ուկրաինացիների 53,86%-ը, Յուլյա Տիմոշենկոյի օգտին՝ 13,1%-ը: