Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքները, որի շնորհիվ կազմվել է առաջնության ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ:

Հատկանշական է, որ կազմում չի ընդգրկվել երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և ոչ մի ֆուտբոլիստ:

Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Խորհրդանշական հավաքականի կազմը կարող եք տեսնել ստորև ներկայացված լուսանկարում:

The selected premierleague.com users' team of the season for 2013/14