Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ, համապատասխանաբար, Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Երեք երկրի առաջնորդներն իրենց ստորագրությունը փաստաթղթի վրա դրել են Աստանայում` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով:
Փաստաթուղթը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից: