Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մայիսի 29-ին ավտոաղետից զոհվել Է Լիբանանի դեսպան Ջադ Էլ Հասանը, տեղեկացնում Է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենան, որում գտնվում Էին դիվանագետը ու եւս երկու մարդ, թունելում բախվել Է մեկ այլ մեքենայի: Դեսպանը մահացել Է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, նրան ուղեկցողները վերքեր են ստացել:
Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինները պատահածի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: