Հայաստանը հանդիսանում է լավ օրինակ այն երկրի, որը համատեղում է և′ եվրոպական, և′ եվրասիական վեկտորի ինտեգրումը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի' եվրասիական ինտեգրման հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

Հանձնաժողովի նախագահի կարծիքով' Եվրասիական տնտեսական միությունը յուրօրինակ կամուրջ կդառնա տնտեսական բազմամյա ռեցեսիայի մեջ գտնվող Եվրոպայի և արագ զարգացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքի միջև:

 

«Եվրասիական նախագիծը, որը ձեռնարկվել է լրջորեն և երկար ժամանակով, իր մեջ կներառի նաև այլ երկրներ, մասնավորապես, Հայաստանն ու Ղրղզստանը:Հայաստանը հանդիսանում է լավ օրինակ այն երկրի, որը համատեղում է և′ եվրոպական, և′ եվրասիական վեկտորի ինտեգրումը»,- ասել է Սլուցկին:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կհաստատի մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: