Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Գեզիի դեպքերի առաջին տարելիցին նվիրված միջոցառումներն ուղիղ
եթերում լուսաբանելիս թուրք ոստիկանները ձերբակալել են CNN հեռուստաընկերության լրագրողին:
Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, Թաքսիմի հրապարակից դեպքերն ուղիղ եթերով ներկայացնելու ժամանակ մի քանի թուրք ոստիկան մոտեցել են լրագրող Իվան Ուոթսոնին և
հայտարարել են, որ պետք է անմիջապես միասին հեռանան այդ վայրից:
Քիչ անց Twitter-ի իր միկրոբլոգում լրագրողը գրել է, որ ոստիկաններն իրեն ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց արդեն բաց են թողել:
Ստամբուլի ոստիկանությունը փակել է դեպի Գեզի տանող մուտքերն ու ճանապարհները' նպատակ ունենալով կանխել հնարավոր բողոքի ցույցերն այս տարածքում: Գեզիի հարակից շրջաններում ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներից մեծ թվով թուրք ոստիկաններ են բերվել:
Ներկայում ոչ ոքի թույլ չի տրվում լինել Թաքսիմում: Միաժամանակ անվտանգության վարչությունը Թաքսիմում, Շիշլիում և Բեշիքթաշում 25 հազար ոստիկան և ջրաշիթեր նետող 50 մեքենա է տեղակայել: