Քաթարը կարող է զրկվել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունն ընդունելու հնարավորությունից, եթե հետաքննությունը բացահայտի այն փաստը, որ Քաթարը կաշառել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին:

«Ես կարծում եմ, որ պնդումները բավականի լուրջ են և պետք է մանրակրկիտ հետաքննվեն ՖԻՖԱ-ի կողմից»,- channel4 հետ զրույցում նման հայտարարություն է արել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Գրեգ Դայքը: Վերջինս փաստել է, որ եթե հետաքննությունն ինչ-որ արդյունք տա, ապա պետք է կատարվի ԱԱ նոր երկրի ընտրություն: Անգլիական ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով' ֆուտբոլային մի շարք մասնագետներ իրենց դժգոհությունն էին հայտնել Քաթարում մունդիալ անցկացնելու առիթով, քանի որ արաբական այդ երկրում ֆուտբոլն այդքան էլ զարգացած չէ, նաև անհնարին կլիներ ֆուտբոլ խաղալ նման շոգ եղանակին:

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը հայտարարել է, թե ինքը հետամուտ կլինի նոր քվեարկության անցկացմանը, եթե մեղադրանքները ապացուցվեն: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:

Բրիտանական The Suday Times հանդես կատարած հետաքննության արդյունքում հունիսի 1-ին լույս է տեսել մի հոդված, որտեղ պատմվում է, որ Ասիական ֆուտբոլի կոնդեֆերացիայի նախկին նախագահ, քաթարցի Մոհամեդ բին Համամը ավելի քան 5 միլիոն դոլարի կաշառք է տվել, որ ՖԻՖԱ-ն հենց Քաթարն ընտրի 2022 թ. աշխարհի առաջնության երկիր: