Ռամզան Քադիրովը հանդիսանում է վառ և հետաքրքիր անհատականություն` ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև որպես ընտանիքի հայր, ամուսին և անհատ: Քադիրովի բնավորության որոշ տարօրինակությունները հետաքրքիր են դարձնում թե′ նրա քաղաքական, թե′ անձնական կյանքը: Որպես Չեչնիայի Հանրապետության ղեկավար` Քադիրովն ակտիվորեն նպաստում է իր երկրում խաղաղության պահպանման գործընթացներին և մեծ ներդրումներ ունի Գրոզնի քաղաքի վերականգնման հարցում:
Շատ քաղաքական քննադատներ են մեղադրել նրա Չեչնիայում բռնապետական ռեժիմ ստեղծելու համար, սակայն ակնհայտ է նաև այն, որ նա իր երկրում և ժողովրդի կողմից մեծ հեղինակություն և սեր է վայելում: Այսպիսով` ո՞վ է նա, ազգային հերո՞ս, թե՞ բռնապետ, իհարկե դժվար է ասել, բայց այն, որ նա շատ հոգատար ամուսին և ուշադիր հայր է, վկայում են բոլորը:
Ռամզան Կադիրովի օրինական կինն իր համագյուղացի Մեդնի Մուսաևնա Կադիրովան է (ծնվել է 1978 թվականին): Ապագա ամուսինների հանդիպումը տեղի է ունեցել իրենց դպրոցական տարիներին: Այդ ժամանակից ի վեր ամուսիններն անբաժան են: Ներկայումս Մեդնի Կադիրովան աշխատում է որպես դիզայներ և մասնագիտանում է ժամանակակից մահմեդական հագուստների արտադրության ոլորտում: 2009 թվականից Չեչնիայի մայրաքաղաքում բացվել և գործում է «Firdaws» նորաձևության տունը, որի սեփականատերն է Չեչնիայի առաջին տիկինը: Քադիրով ամուսնները դաստիարակում են ութ երեխայի՝ հինգ աղջկա և երեք տղայի: Հատկանշական է, որ նրանցից միայն վեցն են հանդիսանում նրանց հարազատ երեխաները: Նրանցից երկուսին Ռամզան Կադիրովը որդեգրել է 2007 թվականին:
Քադիրովը հայտնի է երեխաների նկատմամբ ունեցած իր թուլությամբ
Քադիրովն' իր մայրիկի հետ
Քադիրովը նաև շատ ռոմատիկ և սիրող ամուսին է. նա ծաղիկներ է քաղում իր կնոջ համար
Չեչնիայի նախագահը' սեղանի շուրջ
Ռամզանը' ընտանիքի սիրելի անդամներով շրջապատված
Քադիրովը հայտնի է նաև կենդանիների հանդեպ ունեցած մեծ սիրով
Նա նաև շատ է սիրում նկարվել աստղերի հետ
Քադիրովը, որքան էլ զարմանալի է, վախենում է ատամնաբույժներից