Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերստին հայտարարել Է, որ ինքնակառավարման տեղական մարմինների առաջիկա ընտրությունների արդյունքներով ամբողջ երկրում չպետք Է մնա «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ոչ մի ներկայացուցիչ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Առաջին անգամ նման հայտարարություն Վրաստանի վարչապետն արել Էր մայիսի 31-ին Գուրիայի տարածաշրջանի բնակչության հետ կայացած հանդիպման ժամանակ, ինչը հարուցել Էր քաղաքական ընդդիմախոսների եւ ոչ կառավարական հատվածի խիստ քննադատությունը: «Մենք պետք Է ազատվենք բոլոր «ազգայնականներից»՝ առանց մնացորդի, քանի որ նրանք ստախոսներ են, եւ նրանք ավերեցին երկիրը»,- ասել Է նա:
«Անշուշտ, դա ոչ միայն մեր, այլեւ բնակչության ցանկությունն Է: Պարզապես այստեղ մեր ցանկությունները համընկել են»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
Վարչապետն ասել Է, թե ինքը «հավատում Է, որ այդպես Էլ կլինի, որովհետեւ «Վրացական երազանքը» անայլընտրական քաղաքական ուժ Է: Մենք հինգ գլուխ բարձր ենք կանգնած ցանկացած քաղաքական ուժից, առավել եւս «Ազգային շարժումից»: