Անգլիայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մտադիր է Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո ավարտել կարիերան:

«Հավանաբար, Բրազիլիայի' Աշխարհի առաջնությունն ինձ համար վերջինը կլինի: Ինձ համար դժվար է այդ մասին խոսել, քանի որ հպարտանում եմ, որ հանդես եմ գալիս ազգային հավաքականում: Ամեն դեպքում ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Հուսով եմ, որ մեր հավաքականը հաջող հանդես կգա աշխարհի առաջնությունում, իսկ հետո կտեսնենք»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է անգլիական մամուլը: