Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքին ու Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Պուտինը հայտնել է, որ Պորոշենկոյի ձեռքերը դեռևս թաթախված չեն արյամբ:
«Պորոշենկոյի ձեռքերը դեռևս թաթախված չեն արյան մեջ, որի արդյունքում էլ նա ունի բացառիկ հնարավորություն հարթելու երկխոսությունը երկրի արևելյան շրջանների աշխարհազորայինների հետ»,- ասել է Պուտինը: