Ադրբեջանը տարբեր երկրների ղեկավարության հետ շարունակում է սիրաշահելու իր քաղաքականությունը' նպատակ ունենալով այդպիսով դիվիդենտներ շահել այդ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանամետ դիրքորոշում դրսևորելու գործում: Ադրբեջանական նման պնակալեզ քաղաքականության կարևորագույն թիրախներից մեկն էլ Ղազախստանն է, որի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հանդես է գալիս ալի ևյան կլանին գոհացնող հայտարարություններով: Բնականաբար, նման հարաբերությունները զերծ չեն մնում երկկողմանի քծնանքից:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, Թուրքիայում մեկնարկած Թյուրքալեզու պետությունների համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Բոդրումում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին' Աստանայում Եվրասիական տնտեսական միության նիստի ժամանակ Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու համար: Ադրբեջանամետ հայտարարությամբ հանդես գալու համար Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել ոչ միայն իր, այլև բոլոր ադրբեջանիցների անունից: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

 

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսը ևՂազախստանը ստորագրել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորմանմասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Եվրասիական տնտեսականմիությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետ սահմանել հունիսի 15-ը: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտնիը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսականմիության անդամակցության պայմանագիրը կստորագրի ամենամոտ ժամանակներում: Նիստիժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանինախ ագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիականտնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրիհամաշխարհային կազմակերպություն: