Հարավային Կորեայի ափերի մոտ «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 289-ի այն բանից հետո, երբ հունիսի 5-ին Դեղին ծովի ջրերում՝ ողբերգության վայրից 35 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել Է ուղեւորի մարմին, հաղորդում Է «Ռյոնհապ»-ն:

 

44-ամյա ուղեւորի մարմինը գտնվել Է նավաբեկությունից հետո կորածների երկշաբաթյա որոնումներից հետո, եւս 15 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած: Ենթադրաբար, մարմինը նավաբեկության վայրից քշել-տարել Է հոսանքը: Նման միջադեպերը կանխելու համար փրկարարները լրացուցիչ ցանցեր են տեղադրում լաստանավի շուրջը:

 

Ըստ գործակալության տվյալների՝ փրկարարները կարող են օգտագործել հատուկ ամբարձիչ՝ ջրասուզ եղած լաստանավը բարձրացնելու համար: Սակայն այդ պլանը պետք Է ստանա աղետի զոհերի հարազատների հավանությունը, նշել Է գործակալությունը:

 

«Սեւոլ» մարդատար նավը, որի վրա եղել Է 476 մարդ, նավաբեկության Է ենթարկվել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Նավի խորտակման գործով ձերբակալվել Է շուրջ 20 մարդ՝ «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցներ, անձնակազմի անդամներ եւ Հարավային Կորեայի նավագնացության ասոցիացիայի աշխատակիցներ՝ անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: