Չինաստանում. քաղաքացիական ամուսնության համար հարկ
Հարկային վճարումներ պետք է կատարեն այն զույգերը, ովքեր ապրում են միասին, սակայն նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ: Այս տարօրինակ հարկային օրենքով էին առաջնորդվում չինական Տյանցզին քաղաքում, 1996 թվականին: Այս հարկի շնորհիվ քաղաքի բնակիչները փորձում էին պայքարել անբարոյականության դեմ և պահել քաղաքի դարավոր ավանդույթները: Գաղտնիք չէ, որ ամուսնական և երեխաների ծննդյան հարցերում Չինաստանը խիստ պատասխանատու քաղաքականություն և դիրքորոշում ունի: Այստեղ դեռ կես դար առաջ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ էր: Չինաստանում դեռևս 90-ականների կեսերին սկսվեց կիրառվել քաղաքացիական ամուսնությունների համար նախատեսված հարկ: Այդ ժամանակից չգրանցված ամուսնությունը «իրավախախտների» համար արժենում է տարեկան 1000 յուան, որը կազմում է մոտ 120 եվրո: Սակայն ժամանակները փոխվում են, և չինացիներն ավելի հաճախ են փորձում պաշտոնապես չգրանցել հարաբերությունները: «Վերջին 60 տարվա ընթացքում կայուն ընտանիքի մոդելը վերածվել է անկայուն, հեղհեղուկ մոդելի»:
Վենետիկում. ստվերի համար նախատեսված հարկ
Ոչ այնքան վաղ՝ 1993թ.-ին, Վենետիկում հարկ սահմանվեց շողքի համար: Հիմա հաստատությունների բոլոր սեփականատերերը, որոնց ստվերները շողք են գցում քաղաքային հողերի վրա, պետք է պետական բյուջե հարկ վճարեն: Ի դեպ, ստվերի համար հարկ պետք է վճարվի, անկախ նրանից' արևոտ օր է, թե ամպամած: Այս փաստը քիչ չէ անհանգստացնում տեղացի ձեռնարկատերերին: Գործարարների մի մասը հեռացրել են իրենց կառույցների հովանոցները, իսկ նրանք, որոնք որոշել են պահպանել իրենց շինությունների տեսքը' ամեն տարի վճարումներ են կատարում Վենետիկի գանձարան: Իտալական մամուլը բազմիցս է բարձրացրել է այս հարկի անհեթեթության մասին հարցը: Հետաքրքիր է, որ ստվերի համար հավաքվող հարկը միակ ոչ նյութական տուրքը չէ, որովհետև Կլայդեպայում հատուկ հարկ է մտցվել անձրևային եղանակի համար:
Եգիպտոսում. պորտապարի համար նախատեսված հարկ
Ըստ տարբեր տվյալների՝ պորտապարի համար հարկը Եգիպտոսում կազմում է տարեկան 250 մլն-ից մինչև 400 մլն դոլար: Այսպիսով' այն համարվում է պետության հինգերորդ խոշորագույն եկամտի աղբյուրը: Այժմ բոլոր պարողները պետք է ամեն տարի' անկախ իրենց ցանկությունից, «լցնեն» պետական գանձարանը: Սակայն, այս հարկը նորարարություն չէ ժամանակակից իշխանությունների համար: Պորտապարի համար հարկ դեռ վճարում էին XIX դարում, քանի որ հասարակական վայրերում արգելվել էր կրքոտ պարը, իսկ հատուկ վայրերում և միջոցառումների ընթացքում կարելի էր պարել միայն որոշակի գումար վճարելուց հետո:
Ավստրիայում գիպսի համար նախատեսված հարկ
Ավստրիան Եվրոպայի ամենահայտնի լեռնադահուկային հանգստի վայրերից մեկն է: Ամեն տարի ամբողջ աշխարհից այստեղ են գալիս բազմաթիվ դահուկորդներ և այս մարզարվեստի մոլի երկրպագուներ, որոնցից էլ որոշել են հարկեր գանձել: Զբոսաշրջիկների մոտ բժշկական ապահովագրության առկայությունն Ավստրիայի իշխանություններին ոչ բավարար է թվացել, որի համար նրանք սկսել են կիրառել հատուկ «լեռնադահուկային հարկեր», որոնք ստացել են «Գիպսի հարկ» անվանունը: Տարեկան մոտ 150.000 լեռնադահուկորդ սահելու ժամանակ ստանում է տարբեր տեսակի վնասվածքներ և հայտնվում հիվանդանոցներում: Հաշվելով նրանց ընդհանուր բուժման գումարները' ավստրիական իշխանությունները որոշել են հատուկ վճար գանձել' լեռնադահուկային ծառայությունների ծախսերը փակելու համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում դաջվածքների և փիրսինգների համար նախատեսված հարկ
Ամերիկյան Արկանզաս նահանգի բնակիչները՝ դաջվածք կամ փիրսինգ կատարելուց առաջ, պետք է լավ մտածեն, քանի որ կկանգնեն հարկ վճարելու ծանր բեռի առջև: Նահանգի բնակիչները մասնագետի գումարից բացի, պետք է վճարեն նաև հատուկ տուրք, որը հասցրել է մտնել ԱՄՆ ամենատարօրինակ հարկերի վարկանիշային ցանկում: Փիրսինգի և դաջվածքի համար նախատեսված հարկը Արկանզասում գործում է 2005 թվականից և կազմում է յուրաքանչյուր դաջվածքի կամ փիրսինգի գնի 6%-ը: