Կազանում երեկ կայացել են «Նեժմետդինովի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սպիտակ խաղաքարերով մրցել է ռուս գրոսմայստեր Անդրեյ Ռիչագովի հետ և խաղն ավարտել հաշտությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Անդրիասյանն այժմ ունի 4,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների խմբում: Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մատինյանն ունի 4 միավոր:

«Նեժմետդինովի գավաթը» մեկնարկել է մայիսի 30-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: