Թուրքիայում կանխվել է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ մահափորձը: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը, 32-ամյա Ֆ. Յ.-ն փորձել է Էրդողանի նկատմամբ զինված հարձակում գործել այն ժամանակ, երբ վերջինս մասնակցում էր Ստամբուլի Սուլթանգազի թաղապատերանի շենքի հանդիսավոր բացմանը: Էրդողանի թիկնազորին հաջողվել է վերջին պահին կանխել մահափորձը:

 

Արարողությունից հետո Էրդողանը մարդկանց միջով գնացել է դեպի իրեն տեղափոխող ավտոմեքենան: Թիկնապահները ամբոխի մեջ նկատել են զենքը ձեռքին մի մարդու: Երբ նրանք շտապել են դեպի նա, վերջինս ձեռքի ատրճանակը նետել է Էրդողանի ավտոմեքենայի ուղղությամբ: Հարցաքննության ժամանակ կասկածյալ Ֆ.Յ.-ն ասել է, որ ցանկացել է ոչ թե սպանել, այլ միայն վախեցնել վարչապետին: Կասկածյալն ասել է, որ ինքը որեւէ ահաբեկչական կամ կազմակերպված հանցագործ խմբավորման անդամ չէ, եւ գործողությունը կատարել է սեփական նախաձեռնությամբ: