Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի անդամ Ֆրանկ Ռիբերին, Գերմանիայի ազգային թիմի և Բունդեսլիգայի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը և Իտալիայի հավաքականի անդամ Ռիկարդո Մոնտոլիվոն ու մի շարքի այլ համաշխարհային ֆուտբոլի ներկայացուցիչներ չեն օգնի իրենց թիմերին Բրազիլիայում կայանալիք ԱԱ-ում:
Աշխարհի գործող չեմպիոններին չեն օգնի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Խեսուս Նավասը և Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան: Գերմանիայի հավաքականի կազմում ևս մեկ կորուստ է Մյունխենգլադբախի «Բայերի» ֆուտբոլիստ Սվեն Բենդերը: Հոլանդացիների կազմում մեծ կորուստ է Ռաֆայել վան դեր Վարտը, ով վնասել էր ոտքը: «Սկուադրա աձուրայի» կազմից կբացակայի Ջուզեպե Ռոսսին, ով իտալական «Ֆիորենտինայի» կազմում անցած մրցաշրջանում դարձել է 16 գոլի հեղինակ: Այս մասին փոխանցում է sports.ru կայքը:
Կոլումբիայի ֆուտբոլի ազգային թիմից այս Մունդիալում չի խաղա նրա առաջատար Ռաֆայել Ֆալկաոն: Արգետինայի ֆուտբոլի ազգային թիմին պետք կգար Կառլոս Տևեսը: Վնասվածքի պատճառով մրցաշրջանի կեսը բաց թողած Մարիո Գոմեսը չմիացավ գերմանացիներին: Էշլի Քոուլն անգլիացիներին ընդլայնված կազմում չկար: Լուիս Ֆելիպե Սկոլարին բրազիլական հայտացուցակում տեղ չի գտել Կակայի համար:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկին հունիսի 12-ին: Աշխարհի 20-րդ առաջնությունն այս տարի կկայանա Բրազիլիայում: