Կամերունի հավաքականը հրաժարվում է Բրազիլիա մեկնելուց՝ այն բանի համար, որ ֆուտբոլիստները համաձայն չեն իրենց առաջարկվող գումարներին: Այս մասին տեղեկացնում է Sovsport-ը:
Թիմը վաղուց է բանակցություններ վարում ազգային ֆեդերացիայի հետ՝ վճարների վերաբերյալ: Խաղացողները համաձայնել էին շարունակել մարզումները և Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում ոչ-ոքի էին ավարտել հանդիպումը (2:2):
Բայց առաջարկվող գումարը մինչ օրս էլ հեռու է այն գումարից, որը սպասում են Սամուէլ Էտո՛Օ-ն ու իր թիմակիցները: Նախօրեին էլ ֆուտբոլիստները հրաժարվել էին վարչապետի ներկայությամբ դրոշը ծածանելուց:
Հավելենք, որ Աշխարհի առաջնությունում Կամերունի հավաքականի առաջին հանդիպումը նախատեսված է հունիսի 13-ին՝ Մեքսիկայի ընտրանում դեմ: