ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 9-ին` ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են Արմավիրի մարզի տրանսպորտի և կապի բաժնի պետը և ՃԿԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն:

 

Պարզվել է, որ « Մ-3» ավտոճանապարհի Վաղարշապատ-Մարգարա հատվածի 10-րդ կմ-ին «Սև ջուր» կոչվող կամրջի վրա առաջացել է մոտ 60 սմ տրամագծով անցք, որը վտանգ է ներկայացնում երթևեկության համար: