Աշխարհում գործադրվող խաղաղապահ ջանքերը նոր մարտահրավերների են բախվել, որոնք պահանջում են խաղաղության եւ անվտանգության պահպնման միջոցառումների նկատմամբ միջազգային մասնակցության մոտեցումների փոփոխություններ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ դիմելով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում խաղաղարար գործունեության շուրջն ընթաց ող դռնբաց բանավեճերի մասնակիցներին:
«Մենք կանգնած ենք խաղաղարար գործունեության համար վիթխարի մարտահրավերների դեմ հանդիման: Նոր երեւույթներն ազդում են մեր աշխատանքի վրա, եւ երեւան են գալիս նոր մոտեցումներ»,- նշել Է Պան Գի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մասնավորապես, ասել Է, որ «խաղաղապահ գործողություններն իրականացվում են ավելի ու ավելի բարդ իրադրության պայմաններում, որ իրենցից ներկայացնում են անհամաչափ եւ ոչ ավանդական սպառնալիքները»:
«Մենք պետք Է նաեւ մտածենք, թե ինչ սահմաններ ունի ՄԱԿ-ի խաղաղարար գործունեությունը եւ ադյոք միշտ Է, որ դա ճիշտ միջոց Է»,- ընդգծել Է Պան Գի Մունը: Ըստ որում նա հայտնել Է, որ իր քարտուղարությանը կարգադրել Է նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահ ջանքերի վերանայման աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: