«Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնած դիմորդներն անակնկալի են եկել՝ տեսնելով քննական կենտրոններում հրապարակված իրենց միավորները:
«Շատերի գնահատականը 0.75-ով, 1-ով իջել է: Բոլորս էլ բալերը որ հաշվել էինք քննության օրը, ուրախացել էինք, հետո տեսանք, որ բոլորինս իջել է: Օրինակ, իմը 0.75-ով իջել էր: Դա նրանից էր, որ մեզ չէին զգուշացրել, որ պնդումների բաժնում արված մեկ սխալի դեպքում մեկ ճիշտն էլ է սխալ դառնում: Բայց ընդհանուր թեստերն այնքան հեշտ էին, որ դրանից էինք խառնում, թե որ տարբերակը նշենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը:
Քննական կենտրոնում գնահատականը ստուգելու եկած ծնողներից մեկն էլ այնքան վրդովված էր, որ չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Գնահատականը նայելուց հետո միայն բարկացած ասաց. «Գնացեք, գրեք, որ իրանց կազմած թեստերով մարդկանց մի տարի դեպրեսիայի մեջ պահեցին»:
Մանրամասն` այստեղ: