Վենետիկի քաղաքագլուխ Ջորջո Օրսոնին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հրաժարական է տվել: Այդ մասին 2010 թվականին ընտրված քաղաքապետը հունիսի 13-ին հայտարարել է Հռոմում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հայտնել է, որ պաշտոնաթողության խնդրագիր Է հանձնել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին: «Ես իմ մանդատն ավարտում եմ մեծ ցավով, քանի որ միշտ Էլ գործել եմ ի շահ քաղաքի ու նրա գործիչների»,-ասել է Օրսոնին: Նա ընդգծել է, որ բացարձակապես կապված չէ քաղաքական ուժերի հետ, որոնք իրեն «փորձանքի մեջ գցեցին»:
«Հունիսի 4-ին Օրսոնին տնային կալանքի Էր ենթարկվել Վենետիկի ծովալճակում պաշտպանական ամբարտակների համակարգի կառուցման ժամանակ տեղ գտած կոռուպցիայի աղմկալի հետաքննության կապակցությամբ: Քննիչները բացահայտել են առնվազն 25 մլն եվրոյի չափով հափշտակումներ: Վենետիկի քաղաքագլուխը, մասնավորապես, մեղադրվում Է այն բանում, որ նրա ընտրարշավը քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորվել Է անօրինական ճանապարհով ստացված փողերի հաշվին: Նրա թեկնածությունը պաշտպանել Էին ձախ կենտրոնը եւ ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցույթունը: