Բրազիլիայի Սանտուս քաղաքում (Սան Պաուլուի նահանգ) հանդիսավորապես բացվել է հռչակավոր ֆուտբոլիստ Պելեին նվիրված թանգարան: Ֆուտբոլի արքա. հենց այս մականվամբ է մոլորակի ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող խաղի պատմության մեջ մտել Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն՝ աշխարհի եռակի չեմպիոնի տիտղոսակիրը: Այդ բոլոր տիտղոսները նա նվաճել է որպես Բրազիլիայի հավաքականի խաղացող, որի կազմում հանդես գալով' խփել է 77 գոլ: 1956 թվականից մինչև 1974 թվականն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը Պելեն խաղացել է Բրազիլիայի «Սանտոս» ակումբում:
Պելեին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Նա ընդգծել է, որ «մեր մեծ խաղացողն արժանի է անմահանալու, որպեսզի նրա մասին իմանան բրազիլացիների նոր սերունդները»:
Հավաքված ցուցադրանքում կա ավելի քան 2,5 հազար ցուցանմուշ, որոնք պատմում են աշխարհահռչակ հարձակվողի կյանքի և մարզական կարիերայի մասին: «Շնորհակալ եմ Աստծուն, որ ապրեցի մինչև այս օրը»,- հավաքվածներին հայտարարել է հանդիսության հերոսը՝ 73-ամյա ֆուտբոլիստը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: