Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև «ռազմավարական գործընկերության ոգով զարգացող» բազմապլան և բարիդրացիական հարաբերություններ են առկա: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, Լավրովը հայտնել է Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մենք Ադրբեջանին լուրջ գործընկեր ենք համարում Հարավային Կովկասում և շահագրգռված ենք այդ հարաբերությունների խորացման մեջ: Այդ հարաբերություններն ինտենսիվ բնույթ են ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած այցից հետո», -ասել է Լավրովը: