Իրանը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի զինյալներից պաշտպանի շիաների սրբություններն Իրաքում: Այդ մասին հունիսի 18-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական խմբավորումը, որի զինյալները Իրաքում նորանոր քաղաքներ ու տարածքներ են գրավում, ավելի վաղ քանիցս ավերել է կրոնական տարբեր դավանանքների պատկանող բազմաթիվ գերեզմանատներ ու դամբարաններ:
«Ինչ վերաբերում է Իրաքի շիա իմամների շիրիմներին, ապա մենք նախազգուշացնում ենք մեծ տերություններին ու նրանց կամակատարներին, մարդասպաններին ու ահաբեկիչներին, որ Իրանի մեծ ժողովուրդն ամեն ինչ կանի դրանք պաշտպանելու համար»,-ասել Է Ռոուհանին իրանա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Խորեմաբադ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
Իրանն ազդեցություն ունի Իրաքի վրա, որտեղ իշխանության գլուխ են շիա մուսուլմանների՝ Իրանի բնակչության դավանակիցների ներկայացուցիչները: Բաղդադի վրա հարձակում ծավալած զինյալները պատկանում են սուննի խմբավորումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: