Կիևում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացի «օրենքով գող» 40-ամյա Կախաբեր Օրագվելիձեին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Կախա Թբիլիսցի: Այս մասին հայտնում է Прайм Крайм-ը։
Վրաստանի Օզուրգեթի շրջանում ծնված Կախա Օրագվելիձեն ծրագրում էր տարանցիկ ճանապարհով մեկնել Իտալիա։
Օրագվելիձեն 1990 թվականներին եղել է «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլիի ղեկավարած հանցագործ խմբավորման անդամ, որը Թբիլիսիում զինված հարձակումներ էր իրականացնում մասնավոր տների վրա: Որոշ ժամանակ անց նա փախչում է Մոսկվա և հանցավոր գործունեությունը վերսկսում:
Մորդովիայում 9 տարվա ազատազրկումից հետո 2012 թվականի սեպտեմբերին Օրագվելիձեն արտաքսվում է Վրաստան, որտեղ հետախուզվում էր ոստիկանի սպանության գործով:
Սակայն Կախայի՝ Վրաստան արտաքսվելը համընկնում է նոր իշխանությունների գալու հետ, որը հանդուրժողական մոտեցում է ցուցաբերում «օրենքով գողերի» հանդեպ: «Օրենքով գողերի» մեծ մասին համաներում է շնորհվում, և նրանք ազատության մեջ են հայտնվում, որո