Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության 9-րդ խաղային օրը մեկնարկեց D խմբի Իտալիա-Կոստա Ռիկա խաղով:

 

Առաջին խաղակեսում Կոստա Ռիկայի հավաքականը ոչ միայն չէր կենտրոնացել պաշտպանության վրա, այլև բավականին անհաջող հարձակվում էր: Աշխարհի քառակի չեմպիոններն էլ իրենց հերթին կամաց-կամաց տեմպ էին հաղորդում խաղին: Հանդիպման առաջին կեսի վերջնամասում երբ իտալացիները գրեթե տիրել էին նախաձեռնությանը, սակայն Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները հաջողությամբ խափանում էին «սկուադրա աձուարի» գրոհները, և արագ անցնում հակագրուհի: Նման արագ հակագրոհներից մեկի ժամանակ Կոստա Ռիկացի ֆուտբոլիստ Ռուիսը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում Չեզարե Պրանդելին ամբողջ ուժերը կենտրոնացրեց հարձակման վրա' կատարելով մի քանի փոփոխություն: Սակայն իտալացիների խաղի վրա իր ազդեցությունն էր թողնում շտապողականությունը: Ռոստա Ռիկան հաղթեց և դուրս եկավ խմբից:

 

Ռեսիֆե, «Պերնամբուկու» մարզադաշտ:

 

D խումբ

 

Իտալիա 0 - 1 Ռոստա Ռիկա

 

Ռուիս (44 րոպե)

 

Դեղին քարտ' Բալոտելի

 

Կարմիր քարտ' 0

 

Իտալիա. Բուֆոն, Բարձալի, Կելինի, Դարմյան, Աբատե, Դե Ռոսի, Կանդրևա (Ինսինյա), Պիրլո, Մոտա(Կասանո), Մարկիզիո (Չերչի), Բալոտելի

 

Կոստա Ռիկա. Նավաս, Գոսալես, Ումոնա, Բորխես, Դուարտե, Բոլանոս, Քեմբել (Ուրենյա), Ռուիս (Բրենզես), Դիաս, Գամբոա, Տեխեդա (Կուբերո)