Ամերիկյան քաղաքականության մեջ ռուսների ամենասիրելի կերպար Ջեն Փսակին դարձել է համացանցի իսկական աստղ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

 

Առաջին անգամ 36-ամյա ամերիկուհուն նվիրվել է մուլտֆիլմ: Քաղաքական գործչի անհեթեթ հայտարարությունները ոգեշնչել են բլոգերին և երաժշտին, ով հանդես է գալիս Snowman անվամբ:

 

Մուլտֆիլմերի ստուդիան հրապարակել է տեսանյութեր' ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի մասին: Անիմատորներն այդ տեսանյութում ներկայացրել են Փսակիի ամենապայծառ «մարգարտե» մտքերն ու ավելացրել նորերը: