Հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:

 

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝  2014 թվականի մայիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերա­զանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.6 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիսի արտադրանքը գերազանցել է ապրիլի արտադրանքի ծավալները' 38.3 %-ով: