Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում հունիսի 24-ի գիշերն ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել է լիբանանյան բանակի անցակետի մոտ՝ Տայունե թաղամասի սրճարաններից մեկի մերձակայքում, որ տեղ այդ ժամանակ այցելուները դիտում էին Ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Կամերուն հանդիպումը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 19 մարդ: Բժշկական աղբյուրները տեղեկացրել են, որ նրանցից 11-ը թեթև վնասվածքներ են ստացել: Բացի մարդկային վնասներից փշրվել են մոտակայքում գտնվող շինությունների լուսամուտների ապակիները:

 

Լուրեր են շրջում, որ պայթյուն իրականացնողը կին է եղել: Իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում նաև վիրավորների թվի վերաբերյալ: «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է 15 վիրավորների մասին, մեկ այլ աղբյուր նշվում է 10-ից ավելի վիրավորների մասին: