Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, ՌԴ-ին միանալու որոշման համար Ղրիմին պատժելու ԵՄ-ի փորձերն անընդունելի են: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:

 

«Մենք արդեն որերորդ անգամ դեմ ենք առնում կողմնակալ քաղաքականության: Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Բրյուսելի կողմից ձեռնարկվող պատժիչ քայլերն՝ ուղղված Ղրիմի և Սևաստոպոլի բնակչությանը: ԵՄ Խորհրդի կողմից Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հունիս 23-ին արված հայտարարությունում տեղ գտած գնահատականները կողմնակալ են և իրականությանը չեն համապատասխանում»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Հայտարարությունում նաև նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ստիպված է հերթական անգամ փաստել Ուկրաինայի իրավիճակի հարցով՝ Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքների չհիմնավորված և խեղաթյուրված լինելը: