Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հունիսի 23-ին' ժամը 00.25-ին, ահազանգ է ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին' ժամը 22.30-ի սահմաններում, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում' փայտյա տնակի մոտ, Տիգրան Ն.-ին խոհանոցային դանակով դիտավորությամբ մարմնական վնասվածք է հասցրել 1993թ. ծնված Մխիթար Ն.-ն: Մխիթար Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: