Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան իր հիացմունքն է հայտնել թիմակցի՝ Լիոնել Մեսսիի վերաբերյալ:

«Կարծում եմ' նրանք, ովքեր խաղացել են Դիեգո Մարադոնայի հետ և նրանք, ովքեր խաղում են Մեսսիի հետ, հաջողակ են: Մենք պետք է Մեսսիի խաղից ստանանք առավելագույն օգուտ: Կարծում եմ' նա ֆանտաստիկ մարզավիճակում է: Հուսանք, որ այդպես էլ կշարունակվի: Եթե ինչ-որ մի բան այն չլինի, մենք միշտ ունեք Մեսսիին: Պետք է շնորհակալ լինենք, որ նա արգենտինացի է»,- «Ռեալի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: