Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, որն այցով ժամանել է Վաշինգտոն, առաջարկել է Իրանից դուրս բերել բոլոր միջուկային նյութերը, ինչպես որ ամբողջ քիմիական զենքը դուրս բերվեց Սիրիայից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հանդիպումից հետո, զրուցելով լրագրողների հետ, նա հայտարարել է, որ այդ կերպ կարելի է լուծել Իսլամական Հանրապետության միջուկային հիմնախնդիրը, որին Իսրայելը շարունակում է կ ասկածել զանգվածային բնաջնջնման զենք ստեղծելու մտադրության մեջ:

 

Պերեսի առաջարկը ուտոպիական բնույթ է կրում եւ, ավելի շուտ, կոչված է հաստատելու նրա անհանգստությունը Թեհրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ: Համաձայնագիրը, որն այժմ մշակվում է Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցություններում, նման միջոցներ չի նախատեսում: Իսրայելի նախագահին հանգստացնելու համար Օբաման նրան հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայ նությունը համապարփակ բնույթ չկրի:

 

Ինչպես պատմել է Պերեսը, Սպիտակ տանը կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ Իրաքի դրությունը, որտեղ կտրուկ սրվել է ահաբեկչական սպառնալիքը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից:

 

Ընդհանուր առմամբ Իսրայելի նախագահի ԱՄՆ ուղեւորությունը խորհրդանշական բնույթ է կրում: Վաշինգտոնը դարձել է վերջին քաղաքը, ուր նա այցելել է պաշտոնական արտասահմանյան շրջագայության ընթացքում: Հունիսին հրեական պետության 90-ամյա ղեկավարը թողնում է իր պաշտոնը: Նրան հանձնվելու է ԱՄՆ-ի բարձրագույն պարգեւներից մեկը՝ Կոնգրեսի մեդալը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: