Աֆրիկյանների շենքի մոտ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած գործողությունների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բողոքներ է ստացել: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրեասյանը նշեց, որ որոշակի հարցումներ են ուղարկվելու ոստիկանություն՝ կոնկրետ դրվագներով:

 

«Մեր արագ արձագանքման աշխատակիցները վերջին օրերին ավելի շատ ժամանակ անցկացրել են այդ շենքի մոտ, քան աշխատավայրում, ինչը նշանակում է, որ այնտեղ վիճակը տեղ տեղ սրվում էր: Դժվար է գնահատական տալ ընդհանուր գործողություններին, պետք է յուրաքանչյուր դրվագով կարողանանք, նախ, գնահատական մենք տալ, այնուհետև' իրավապահները»,- ասաց ՄԻ պաշտպանը: