Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլվերտն իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Դարպասապահն այն ֆուտբոլիստներից մեկն է, ում ամենաշատն են քննադատում Աշխարհի առաջնությունում իսպանացիների անհաջող ելույթների համար: 

Չիլվերտը բաց նամակ է գրել և մեկնաբանել է իր գրածը:

«Շատ եմ ցանկանում, որ նա կարդա այս նամակը և չմոռանա, որ շատ մարդիկ և նախկին պրոֆեսիոնալները նման պահերին հիշում են այդ ֆուտբոլիստի նշանակությունը: Ինձ համար Իկերը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը և գերազանցում է իր գործընկերներին: Խոսքերս վերաբերում են նաև Իսպանիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներին, ովքեր այդքան ուրախ պահեր են մեզ պարգևել»,- Չիլավերտի խոսքը մեջբերում է Marca-ն: 

Carta de Chilavert a Iker