Հովիկ Աբրահամյանը ուրախ է Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ: Այս մասին վարչապետը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նրանցից մեկի դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին լուրը պաշտոնապես հաստատվել է, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքե. «Բրավո, շատ ուրախ եմ»:

 

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև իր և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին: Լրագրողներից մեկի հարցին, թե լարված են նրա և ոստիկանապետի հարաբերությունները, և ինչու նա կառավարության նիստի ժամանակ դիտողություն արեց ոստիկանապետին, վարչապետը պատասխանեց. «Ոչ, ձեր ցանկությունը չի իրականանա»:

 

Նա ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետը շատ լավ աշխատում է, և որևէ խնդիր չկա:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: