Մոսկվան թույլ չի տա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Սիրիայի վերաբերյալ ընդունել այնպիսի որոշումներ, որոնց համաձայն պատժամիջոցներ կկիրառվեն: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ քննադատելով ՄԱԿ-ի փորձերը 7-րդ բանաձևի կիրառման վերաբերյալ, որը թույլ է տալիս պատժամիջոցներ և ուժ կիրառել:
Չուրկինը նշել է, որ նման փորձերը մարդկանց վիճակի բարելավման հասնելու նպատակ չեն հետապնդում, այլ ավելացնելու են քաղաքական ճնշումը սիրիական կառավարության նկատմամբ:
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի կողմից Սիրիայի ընդդիմությանը 500 միլիոն դոլար տրամադրելը սխալ ուղղությամբ կատարված քայլ է: «Ես կարծում եմ, որ նման հսկայական գումարը կարելի է ծախսել ինչ-որ օգտակար բանի համար»,- ընդգծել է Չուրկինը՝ ափսոսանք հայտնելով, որ ԱՄՆ-ը սիրիական հակամարտության կրակի վրա յուղ է լցնում' ակտիվ քայերով քաղաքական լուծման հասնելու փոխարեն:
«Մենք այժմ բախվել ենք Բաղդադի և Հալեպի միջև ահաբեկչական երկիր կազմավորելու սպառնալիքի առջև, ինչը, ցավոք, իրականություն է»,- նշել է նա՝ կոչ անելով համատեղ անհրաժշետ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար: