Մոսկվայում կկայանա հայկական շախմատի լեգենդ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար:
Մոսկվայի շախմատի կենտրոնական տանը հուլիսի 12-31-ը կկայանա Տիգրան Պետրոսյանի անվան բաց շախմատային մրցաշար, որը նվիրված կլինի Պետրոսյանի 85-ամյակին: Մրցաշարը կանցկացվի շվեյցարարկան մրցակարգով' 9 տուրից: Պլանավորում է նաև B կարգի մրցաշար, որին մասնակցելու իրավունք կստանան 2100-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները: Այս մասին փոխանցում է Chessnews կայքը:
Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին: Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվին նիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը' հաղթելով Բ. Սպասկուն։ 1969 թ. շախմատի աշխարհի առաջնությունում պարտվեց նույն Բ. Սպասկուն: 1971-1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։