Ինչպես հայտնում է inforesist.ru-ն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը որոշ ժամանակ անց նույնպես ցանկություն կհայտնեն ԵՄ-ին միանալու: Այս մասին նա հայտնել է Le Temps պարբերականին տված հարցազրույցի ընթացքում։
«Վրաստանում անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել եվրոպամետ ուղուն, ինչ վերաբերում է Վրաստանի' ԵՄ-ին ինտեգրելու գործընթացին, ապա դա բավականին երկար ժամանակ կպահանջի»,- հայտնել է Սաակաշվիլին:
Նա նաև հայտնել է' հետագայում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ համագործակցելու քայլեր ձեռնարկեն: