Սլավյանսկում ուկրաինական բանակի և աշխարհազորայինների միջև շարունակում է փոխադարձ հրետանային ռմբակոծությունը, որի արդյունքում զոհեր են գրանցվում քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով աշխարհազորայիններին:

 

«Գյուղում հրետանային ռմբակոծության արդյունքում ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, զոհվել է երկու բնակիչ, կան վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հաղորդվում է նաև, որ հրետանային ռմբակոծության արդյունքում հունիսի 29-ին ևս զոհվել էր երեք խաղաղ բնակիչ: