Կառավարության այսօրվա նիստում գործադիրը կայացրել է թերևս իր գործունեության ընթացքում ամենակարևոր որոշումներից մեկը՝ պայքար մոծակների դեմ:

 

Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը, որի համաձայն Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,576.3 հազ. դրամ:

 

Սույն որոշման նախագծի ընդունումը, կառավարության հիմնավորման համաձայն, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: