Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հաստատել է տարածված լուրերն այն մասին, որ ազգային հավաքականի միանգամից 7 ֆուտբոլիստ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ հիվանդացել է գրիպով:

 

«7 ֆուտբոլիստ հիվանդացել է գրիպի ախտանիշով: Հյուրանոցի համարներում օդափոխիչներ են աշխատում: Դրանից բացի, ֆուտբոլիստները հաճախ են մի վայրից մյուսը տեղափոխվում, և ջերմաստիճանի կտրուկ անկում է տեղի ունենում: Բայց ես չեմ ցանկանում իրավիճակը դրամայի վերածել, որովհետև հուսով եմ՝ խաղին նրանք պատրաստ կլինեն»,- Լյովի խոսքը մեջբերում են անգլիական ԶԼՄ-ները:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հանդիպումը տեղ կունենա վաղը՝ հուլիսի 4-ին: