Ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի եւ Էթնիկական հողի վրա հակամարտությունների կանխման համակարգը Ռուսաստանում պետք Է գործարկվի մինչեւ տարվա վերջը: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այստեղ լուրջ օժանդակություն Է կոչված դառնալու ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի եւ Էթնիկական հողի վրա հնարավոր հակամարտությունների կանխման միասնական համակարգը: Կառավարությունն այն պետք Է գործարկի մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-ասել Է Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ համակարգը կընդգրկի ՌԴ-ի բոլոր տարածաշրջանները, իսկ դրա շրջանակներում ստեղծված մոնիթորինգի համերկրային կենտրոնը կկոորդինացնի իշխանության շահագրգիռ մարմինների, գիտական կազմակերպությունների եւ փորձագիտական հանրակցության վերլուծական ու կանխարգելիչ գործունեությունը, հանդես կգա այդ ոլորտին վերաբերող հանձնարարականներով ու առաջարկություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: