Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 4-ին հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

 

«Օլանդը և Մերկելը կոչ են արել իրականացնել այն համաձայնությունը, որը հուլիսի 2-ին ձեռք է բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարների՝ Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում, որպեսզի փորձեն ապահովել երկարաժամկետ հարդադար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն են ունեցել՝ Ուկրաինայի իրադրության հետ կապված, որի ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները կոչ են արել Մոսկվային՝ աջակցել շփման խմբի հանդիպման կազմակերպմանը, որի ընթացքում կորոշվեր հրադադարի պայմանները: